Ուղիղ. «Արսենալ» – «Վորսկլա». Մխիթարյանը մեկնարկային կազմում է, Կադիմյանը՝ ոչ

Հանդիպումը կսկսի ժամը 23:00-ին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգային խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալն» այսօր իր հարկի տակ կընդունի Պոլտավայի «Վորսկլային»:

Թիմերն արդեն հրապարակել են հայտերը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է մեկնարկային կազմում: Իսկ ահա «Վորսկլայի» գլխավոր մարզիչ Վասիլ Սաչկոն մեր ընտրանու հարձակվող Գեղամ Կադիմյանին ընդհանրապես չի հայտավորել խաղին:

«Արսենալ» – «Վորսկլա» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին: ֆուտբոլասերները հանդիպումը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: