«Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանն աշխատել են «զոն նայողների» հետ». Վարդգես Գասպարի (տեսանյութ)

Ակտիվիստ Վարդգես Գասպարին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող խոշտանգումների, ապօրինությունների մեջ մեղադրում է նախկին իշխանություններին.

«Իշխանության ամենաբարձր օղակները, եթե թվարկենք՝ Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը կողք կողքի աշխատել են «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հետ միասին»:

Վարդգես Գասպարիի խոսքով Ռոբերտ Քոչարյանի տարիներին քկհ-ներում քրեական հեղինակությունները մեծ արտոնություններ են ունեցել, իսկ  Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դրանք բազմապատկվել են

«Դրանք դարձել են լավագույն փող արտադրող ցեխեր, արտադրամասեր, այդքան եկամտաբեր բիզնես չկա որքան կալանավայրը»:

Հիշեցնենք, որ եվրոպական դատարանը բավարարել է  նրա  հայցը՝   համարելով, որ խախտվել են խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Վարդգես Գասպարին անազատության մեջ էր  հայտնվել 2008-ի մարտի 1-ի  առավոտյան՝  մեղադրվելով  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: