ՀՀ սպորտի նախարարությունը հրավիրում է նշել Հայաստանի անկախության օրը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված սեպտեմբերի 21-ին ժամը 12.00-13.00-ը Ազատության հրապարակում (Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակ) եւ Երեւանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպի տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, բազկամարտ եւ ակրոբատիկա, իսկ Հյուսիսային պողոտայում՝ սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, բադմինթոն, ուշու, կարատե մարզաձեւերի ներկայացուցիչները:

Տեղի կունենա նաեւ դրոշներով հեծանվավազք՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Ի դեպ, մեկ տարի առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը արդեն անցկացրել է նմանատիպ միջոցառում, որի ժամանակ մեր մարզկիները երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին  ցուցադրական ելույթներով ներկայացրել էին մարզաձեւերի առանձնահատկությունները: