Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի զարգացման ամբողջական ծրագիր. ՀԴԿ նախագահ

Պաշտոնական
90448ee6f32115788d247d9493f1098e

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության  Նախագահության որոշումը 2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության դիրքորոշման վերաբերյալ   Գնահատելով ժողովրդական շարժման ձեռք բերած հաջողությունները, նախկին արատավոր համակարգի փոխարինման փորձերը, կոռուպցիայի և կաշառակերության դեմ սկսված պայքարը, ընտրություններում բաց և թափանցիկ մրցակցային մթնոլորտ ձևավորելու, ընտրակաշառքի և ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը բացառելու ցանկությունը, միաժամանակ փաստում ենք՝

  • Երևանի ավագանու ընտրություններում մասնակից ուժերի կողմից այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի՝ որպես առանձնահատուկ միավորի զարգացման ամբողջական ծրագիր:
  • Մայրաքաղաքի ընտրողների համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպիսի ծրագրեր ունեն ավագանու թեկնածուները Երևանը որպես Հայաստանի Հանրապետության զարգացումը կողմնորոշող ագլոմերացիա և ինչպիսի հիմնարար առաջարկություններով են նրանք հանդես գալու ՀՀ կառավարության առջև երկրում ժամանակակից գիտա-տեխնիկական ներուժը և մարդկային ռեսուրսը օգտագործելու առումով:
  • Դրա հետ մեկտեղ, մեր մտահոգությունն ենք հայտնում քարոզարշավի ընթացքում ձևավորված անհանդուրժողականության և սիրո բացակայության մթնոլորտից: Օրինակները հասու են բոլորին, շարադրելու կարիք չկա:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ընտրություններին մասնակից մի շարք ուժերի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունները, նաև գիտակցելով, որ սոցիալական արդարության սկզբունքը և ազգային արժեհամակարգ պաշտպանող քաղաքական ուժերը հզորանալու և որոշիչ մրցակցություն ապահովելու համար պետք է միավորվեն և կուռ դաշինք ձևավորեն, ՀԴԿ-ն կոչ է անում իր կուսակից ընկերներին և կողմնակիցներին սեպտեմբերի 23-ին ձայն տալ այն քաղաքական ուժերի թեկնածուներին, որոնք գաղափարապես և իրենց դավանած արժեհամակարգով մոտ են մեր ծրագրերին: Դրանց թվում են ՝ «Հայք»  կուսակցությունը (Գևորգ Հովսեփյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (Մանուել Գասպարյան), «Երևանի հանրություն» դաշինքը (Անահիտ Թարխանյան):   ՀԴԿ լրատվական ծառայությունպ 20.09.2018թ.