Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության օրվա տոնակատարությանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա տոնակատարությանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն օրերս ասել էր, որ «անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին»։