Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա 

Պաշտոնական
Ara-Babloyan

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը: ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, Շվեյցարական Համադաշնության փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուերի, ՇՀ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաեւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության հարցերով գրասենյակ:    ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն