Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

52000 եվրո՝ Լեւոն Գուլյանի գործով

Քաղաքականություն
859e2109efbe4babed750f47725b557e

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է  ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի։  Նա  դատարան էր դիմել այն բանից հետո, երբ նրա  30-ամյա որդին՝ Լեւոնը,  2007թ մայիսի 12-ին  կանչվել էր ոստիկանություն  մի գործով վկա եւ նրան գտել էին մահացած։  

Նրա  դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում: Որևէ այլ վարկած նախաքննության ընթացքում չի ուսումնասիրվել։

 Լեւոն Գուլյանի մահվան համար որեւէ մեկը  պատասխանատվության չի ենթարկվել։ Եվրադատարանը գտել է, որ խախտվել  են  կյանքի եւ դատաքննության իրավունքները։ 

ՄԻԵԴ որոշմամբ  Գուլյաններին կվճարվի 50000 եվրո որպես բարոյական փոխատացում եւ 2000 եվրո՝  դատական ծախսերի համար։