Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախության տոնի առթիվ նախագահին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւը

Պաշտոնական
f4f3c40d576096531481d3aabf8f6acb

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամության եւ փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում եւս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ համագործակցության ընդլայնման համար՝ ի բարօրություն Ղազախստանի ու Հայաստանի ժողովուրդների: