Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը նվերներով էր եկել կառավարություն (տեսանյութ)

Հասարակություն
download

ՀՀ Ոստիկանությունն այսօր  նվերներ էր բերել կառավարության անդամներին։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ, Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան նվիրեց գործադիրի անդամներին։

«Սա շատ լավ առիթ է մեզ համար, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները պետք է մի քանի օտար լեզու իմանան ու գագաթաժողովը լավ առիթ է, որ այս ուղղությամբ մեկ քայլ անենք», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Ոստիկանության աշխատակիցները եւս ունեն այս զրուցարանից։ «Այն ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ, ունեն դրանից», - ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: