Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալխաս Ամոյանը հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտ
a1borba-20.09.

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում հաղթելով ուզբեկստանցի Մահմուդ Բախշիլոեւին, աաջին ոսկե մեդալը բերեց Հայաստանի հավաքականին: Մեր 67 կգ քաշային ըմբիշը մաքուր հաղթանակ տարավ, քանի որ արդեն հինգերորդ րոպեին հաշիվը դարձրեց 10:0: 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը 3-րդ տեղի համար մրցաշարի առաջին գոտեմարտում պարտվեց ճապոնացի Կազուկի Յաբեին եւ ժամանակից շուտ դուրս մնաց մեդալի համար պայքարից: