Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց հետաձգված խաղում և մոտեցավ առաջատար «Լոռիին»

Սպորտ
sport-pyunik

Այսօր կայացավ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումը: Առաջին խաղակեսի 16-րդ րոպեին փյունիկցի Պետրոս Ավետիսյանը գրավեց դարպասը եւ առաջ մղեց փյունիկցիներին: Երկրորդ կեսում, 63-րդ րոպեին, Ղուկաս Պողոսյանը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը, սակայն  ինը րոպե անց Մաքսիմ Ժեստոկովը տուգանայինի խաղարկումից հետո երկրորդ անգամ գրավեց դաշտի տերերի դարպասը: «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ, վաստակեց 15 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջնության միանձյա առաջատար «Լոռիին», որը մեկ միավոր շատ ունի: «Ալաշկերտը», որը 7 խաղում վաստակել է 10 միավոր, մնաց նույն, 5-րդ տեղում: