Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Զոհրաբյանը խախտել է խտրականության արգելքը. «Նոր սերունդ»

Հասարակություն
lllllllll-1

2018թ.-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին կատարել է նույնասեռական անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ գրառում:

Սա առաջին անգամը չէ, որ Արա Զոհրաբյանը հանդես է գալիս նման հայտարարություններով և դրանք շատ հաճախ ուղեկցվում են վիրավորական արտահայտություններով:

Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանին հարկ ենք համարում հիշեցնել, որ խտրականության արգելքը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսգրքերով և ՀՀ օրենքներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք կոնվենցիաներով, Դաշնագրերով և համաձայնագրերով, որոնք վավերացվել են ՀՀ-ի կողմից:

 

Քիչ չեն նաև մեր երկրին տրված հանձնարարականներն ու առաջարկությունները, որոնք պետք է ի կատար ածվեն առաջիկա տարիների ընթացքում․          

 Ավստրիա- արգելել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը և ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը,

Ալբանիա- մարդու իրավունքների ոլորտում խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ծրագրերի և քաղաքականության մեջ մշակել գենդերազգայուն մոտեցում,

Արգենտինա- մշակել և ընդունել կանանց, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ համապատասխան օրենսդրություն,

Սլովենիա- Ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը խտրականությունից,

Ֆրանսիա- Խտրականության բոլոր ձևերի դեմ պայքար, այդ թվում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով,

Կանադա- ընդունել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերաբերյալ հստակ օրենսդրություն,

Չիլի- արդյունավետ միջոցներ ձեռնարկել, ապահովելու համար, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բոլոր ձևերը,

Իսպանիա- փոքրամասնությունների նկատմամբ ատելության հրահրման քարոզչության դեմ պայքար, հատկապես ԼԳԲՏԻ անձանց, կրոնական փոքրամասնությունների, ՄԻԱՎ-ով ապրող և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ օրենսդրական փաթեթի ընդունում, այդ թվում պետական կառավարման ոլորտում,

Ուրուգվայ- համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԼԳԲՏԻ անձինք չենթարկվեն խտրականության ոչ միայն օրենքով, այլև գործնականում,

Ավստրալիա- պատկան մարմինների և իրավապահ մարմինների պատշաճ ուսուցում՝ ԼԳԲՏԻ մարդկանց դեմ հարձակումների մանրակրկիտ և օպերատիվ քննություն իրականացնելու համար):

 

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ -ն հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի արտահայտման ազատությունը, հավաքների ազատությունը և իրավական տեսակետ հայտնող յուրաքանչյուր անձ ՀՀ-ում պետք է առաջնորդվի օրենքի առջև ընդհանուր հավասարության, խտրականության արգելքի, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքներով, այլապես վերջիններիս արտահայտություններն ու գործողությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ