Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԹԿՊԻ ռեկտորը հրաժարական կտա, եթե պարզվի՝ մեղավոր է (տեսանյութ)

Հասարակություն
davit

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը պատրաստ է հրաժարական տալ, եթե քննության արդյուքնում պարզվի, որ մեղավոր է: «Ոստիկանությունը ստուգումներ էր անցկացնում և նախնական հաղորդագրություն էր հրապարակել, որում գրված էր՝ քննությունը շարունակվում է: Քանի դեռ քննությունը չի հասել վերջնական եզրակացություններին, որևէ գնահատական տալը վաղաժամ է»,- ասում է ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Վերջինս նշում է, որ աջակցում են ոստիկանության աշխատանքներին, որովհետև իրենց համար էլ է կարևոր, թե ինչ թերություններ և բացթողումներ կարող էին լինել: «Ես մեր ուսանողներին հասկանում եմ և ամենևին չեմ դատապարտում, որովհետև ջահել են: Ջահել մարդն անհամբեր է լինում: Ընթանում է քննություն, և մենք պետք է ունենանք պատասխանատու վերաբերմունք այսպիսի պրոցեսների հանդեպ»: Դավիթ Մուրադյանը հայտնեց, որ պրոռեկտորներից մեկը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ռեկտորը հանգիստ է նայում այն հանգամանքին, որ ակցիային միացել են նաև դասախոսներ: