Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

Կարևոր լուրեր Պաշտոնական
HAK

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, ժողովրդավարության խորացման, անցումային շրջանում պետական կառավարման եւ արդարադատության խնդիրները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը:   Հայ Ազգային Կոնգրես