Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Ռոբերտ Քոչարյան

Հասարակություն
Robert-Qocharyan-e1525026771655

«Վլադիմիր Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական  «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում։ Քոչարյանը վերահաստատել է իր՝ քաղաքականություն վերադառնալու մտադրությունը՝ հավելելով, որ նախագահները երբեք չեն հեռանում քաղաքականությունից։ Քոչարյանը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել ձևաչափիհարցում. «Դա կարող է լինել կուսակցության, շարժման, որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, նաև՝ կարող է անձնավորված, կամ ոչ անձնավորված լինել»: Անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին զգացել է բողոքական տրամադրությունները և ժամանակին գործել է: «Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը: