Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի թեկնածու՝ Անտվերպենում

Հասարակություն
shahnur

Հոկտեմբերի 14-ին Բելգիայի մեծությամբ 2-րդ` Անտվերպեն քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետարանի պատգամավորների ընտրությունը, որին մասնակցելու է 13 կուսակցություն: Իշխող՝ «Նոր ֆլամանդական դաշինք» (NVA) կուսակցության ցուցակում ներկայացված է նաև մեր հայրենակից,  Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ, «ՆՈՒԱՐԴ»  մշակութային  միության երիտասարդական կառույցի ղեկավար  Շահնուր Մինասյանը: