Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենայից 250 եվրո գողանալու մեջ կասկածվողը բերման ենթարկվեց

Պաշտոնական
police-2

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի ավտոմեքենաների վերանորոգման կետի դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի չկողպված դուռը բացելով, նստատեղի վրա դրված իր դրամապանակից գողացել են 250 եվրո: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.15-ին, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Համլետ Պ.-ն, ում խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 5 հատ 50 եվրո թղթադրամ՝ ընդհանուր 250 եվրո: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը: Կատարվում է քննություն: