Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իկեր Կասիլյասը չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել

Սպորտ
a1kasiljas-19.09.

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը ֆանտաստիկ արդյունք է արձանագրել: 37-ամյա ֆուտբոլիստը մասնակցելով ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Շալկե-04-ի» հետ խաղին, սահմանել է նոր ռեկորդ: Նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 20-րդ հանդես է գալիս այդ մրցաշարում: Բացի իրենից 19 անգամ չեմպիոնների լիգային մասնակցել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը: Իկեր Կասիլյասը չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել է 1999 թվականին, Մադրիդի «Ռեալի» կազմում: Նա այդ մրցաշարում անցկացրել է 167 հանդիպում, որոնցում բաց է թողել 186 գոլ: Կասիլյասը «Ռեալի» կազմում երեք անգամ հաղթել է չեմպիոնների լիգայի մրցաշարերում: