Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կարող է միջամտել «Իմ քայլի» և «Լույսի» առուծախին. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)

Հասարակություն
Aharon-Adibekyan

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում չկա իշխանական թևի ներկայացուցիչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ընդդիմությունը դարձել է իշխանություն, իսկ նախկին իշխանական թևը չի զբաղեցրել ընդդիմադիր դաշտը և մնացել է որպես գործադիր իշխանություն: Հետևաբար` քաղաքապետի 12 թեկնածուների մոտ քննադատական ոճ չկա»: Ահարոն Ադիբեկյանը նկատում է, որ Նաիրա Զոհրաբյանը վերջերս հասկանալով, որ ընդդիմադիր դաշտը մնում է «անտեր», և նա սկսեց քննադատել իշխանական թևի ներկայացուցիչներին, իսկ ՀՀԿ-ի ընտրաշերտը չգիտի՝ ոնց վարվի, գնա՞, թե՞ չգնա ընտրության: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ սրա պատճառը քաղաքականացված ընտրություններն են: «Ամբիցիոզ Փաշինյանը փորձում է հաստատել, որ այն ալիքը, որն իրեն բերել է իշխանության, դեռ գոյություն ունի, և դա կբերի իր թեկնածուի հաղթանակին: Ընտրողները բավականին ծանր վիճակում են: Առաջ պարզ էին խաղի կանոնները, հիմա ամեն մեկն ուրույն պետք է ընտրի: Երևանի ավագանիում հայտնվելու ամենամեծ շանսերն ունեն «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, ԲՀԿ-ն: Սոցիոլոգի համար արտառոց է, որ «Ելք» դաշինքը պառակտվել է 2 թեկնածուների միջև: Այստեղից կարելի հետևություն անել. կամ նրանց համար միևնույն է, թե ով կլինի քաղաքապետ, կամ էլ պայքար կա դաշինքի միջև, թե ով է ավելի ուժեղ: «Չի բացառվում, որ սրանցից ոչ մեկը չստանա մեծամասնություն, նրանք ստիպված կլինեն ավագանիում նորից միավորվել, որ գոնե կարողանան ընտրել իրենց թեկնածուին, Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ԲՀԿ-ն, որն ունի ներուժ և ընտրությունների կազմակերպման բավականին փորձառություն, կարող է միջամտել նրանց առուծախին»: