
Սլովենիայի Բլեդ քաղաքում նոյեմբերի 18-29-ը տեղի կունենա շախմատի աշխարհի վետերանների առաջնությունը:
Մրցաշարին արդեն հայտ են ներկայացրել 43 երկրների 331 շախմատիստ-շախմատիստուհի: Մասնակիցները բաժանվել են 2 տարիքային խմբերի:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը հանդես կգա 50-ից բարձր տարիք ունեցող շախմատիստների մեջ: Նա իր վարկանիշային միավորներով զիջում է միայն վրացի շախմատիստ Զուրաբ Ստուրուային: Այս անգամ բացակայում է գործող չեմպիոն, պերուացի գրոսմայստեր Գրանդա Սունիգան:
Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: