Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր դեպքում կարող են քվեարկել քաղաքացիություն չունեցողները

Պաշտոնական
Cucak

Սփյուռքի նախարարությունը Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հայտարարություն է տարածել, որով հիշեցրել է, որ ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր վերջին մեկ տարում հաշվառված են Երևանում։  «Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի  2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում»,- ասված է սփյուռքի նախարարության հայտարարության մեջ: