Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի բնակչությանը կերակրելու խնդիրը. 2018 թ. շուկաների վիճակը. ՄԱԿ ՊԳԿ զեկույց

Քաղաքականություն
Untitled-53

Կլիմայի փոփոխության պայմաններում, որը զգալիորեն փոխել է աշխարհի բազմաթիվ շրջաններում պարենի արտադրության կարողությունը, ակնկալվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի միջազգային առևտուրը իր էական ազդեցությունը կունենա մոլորակի կերակրման և կլիմայի հետ պայմանավորված սովին արձագանքելու հարցում, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նոր զեկույցում: Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո հաստատված միջազգային առևտրի կանոնները և Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ձևավորված կլիմայի փոփոխությանը հասցեագրելու նոր մեխանիզմները կարող են փոխադարձաբար օգտակար լինել, նշվում է §2018 թ. գյուղատնտեսական ապրանքների շուկաների վիճակը¦ զեկույցի մեջ: Այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ է շտկումներ կատարել ազգային գյուղատնտեսության և առևտրի քաղաքականությունների մեջ, որպեսզի հնարավոր լինի օգնել համաշխարհային շուկան պարենային ապահովության հիմք և կլիմայի փոփոխությանը միտված հարմարվողականության գործիք դարձնելուն, ասվում է զեկույցում:    Դա պայմանավորված է նրանով, որ կլիմայի փոփոխությունը անհավասարաչափ է ազդում աշխարհում գյուղատնտեսության վրա՝ որոշ տեղերում բարելավելով արտադրության պայմանները, իսկ մյուս տեղերում բացասաբար ազդելով դրանց վրա` ճանապարհին բազմաթիվ «հաղթողներ» և «պարտվողներ» ստեղծելով: Հաշվետվության մեջ նշվում է, որ երկրագնդի ցածր գոտիներում գտնվող երկրներում, որոնցից շատերն արդեն իսկ տառապում են աղքատությունից, պարենային անապահովությունից և թերսնուցումից, պարենի արտադրությունը ավելի շատ է հակված կրելու կլիմայի փոփոխության ազդեցությունը: Եվ հակառակը, մեղմ կլիմա ունեցող տարածաշրջանները կարող են դրական փոփոխություններ տեղի ունենալ, քանի որ տաք եղանակը նպաստում է գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվայի խոսքով, զարգացած և զարգացող երկրների միջև տնտեսության և պարենային ապահովության բացերը կանխելու համար, պետք է ապահովել, որ գյուղատնտեսական առևտրի էվոլյուցիան և ընդլայնումը հիմնված լինեն արդարության վրա և աշխատենք մեկ ընդհանուր նպաատակի համար՝ արմատախիլ անել սովը, պարենային անապահովությունը և թերսնումը»: «Միջազգային առևտուրը շուկաների կայունացման, ինչպես նաև ավելցուկ արտադրանքը դրա պակասն ունեցող երկրներին վերաբաշխելու ներուժ ունի, ինչի շնորհիվ այն օգնում է երկրներին հարմարվելու կլիմայի փոփոխությանը և նպաստում պարենային ապահովությանը», - ասվում է զեկույցի նախաբանում: «Այնուամենայնիվ, դրան հասնելու համար անհրաժեշտ է լայնամասշտաբ քաղաքական քայլեր ձեռնարկել», - ավելացրել է ՊԳԿ-ի գլխավոր տնօրենը: Անհրաժեշտ է արևտրային քաղաքականություն, որը կնպաստի համաշխարհային շուկաների արդյունավետության բարձրացմանը՝համատեղելով ներդրումները, կլիմային համապատասխան տեղական միջոցառումները և սոցիալական պաշտպանության մեխանիզմները: Առևտուրը, որպես անվտանգության ցանց Շատ երկրներ արդեն իսկ ապավինում են միջազգային շուկաներին, որպես սննդամթերքի աղբյուր` իրենց դեֆիցիտը լրացնելու կամ գյուղատնտեսական արտադրության մեծ ծախսերի պատճառով (օրինակ` սահմանափակ հողային և ջրային ռեսուրսներ ունեցող երկրներում) կամ երբ կլիմայական կամ այլ աղետների հետևանքով պարենի արտադրությունը երկրում նվազում է: Օրինակ, Բանգլադեշում, 2017 թվականին, երբ ջրհեղեղների պատճառով հիմնական հացահատիկային մշակաբույսերի մանրածախ գները աճել էին ավելի քան երեսուն տոկոսով, կառավարությունը նվազեցրեց բրնձի մաքսատուրքը՝ ներմուծման ծավալներն ավելացնելու և ներքին շուկան կայունացնելու նպատակով: Համապատասխանաբար, Հարավային Աֆրիկան, որը եգիպտացորեն արտադրող և արտահանող երկրներից մեկն է, վերջերս ավելացրել է այդ մշակաբույսի ներկրման ծավալները, որպեսզի մեղմացնի կրկնվող երաշտի հետևանքները: Ընդհանուր առմամբ, ՊԳԿ-ի զեկույցում ասվում է, որ բաց, կանխատեսելի և արդար միջազգային պարենային շուկաները կարևոր են առևտրի համար, որոնք օգնում են պարենային ապահովությանը և կլիմայի փոփոխություններին հարմարվելուն: Այնուամենայնիվ, մինչդեռ ավելի լավ ինտեգրված շուկաները ամրապնդում են առևտրի՝ կլիմայի փոփոխության հարցում հարմարվողականության դերը, այն երկրների համար, որոնք արդեն իսկ մեծապես կախված են սննդամթերքի ներմուծումից, սրանով էլ ավելի կխորանա այդ կախվածությունը: Այսպիսով, շատ կարևոր է հաշվի առնել ազգային առաջնահերթությունները և խնդիրները: Ամբողջական հոդվածը ռուսերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ: