Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեպ Գվարդիոլան 3:0 հաղթանակից հետո հանգիստ չի տվել իր սաներին

Սպորտ
sport-gvardiola

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղից առաջ հանգստանալու հնարավորություն չի տվել իր սաներին: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, իսպանացի մասնագետը Անգլիայի առաջնության վերջին հանդիպումից հետո, որում նրա թիմը 3:0 հաշվով հաղթանակ էր տարել «Ֆուլհեմի» նկատմամբ, դժգոհ է մնացել իր ֆուտբոլիստների ելույթից: Պարզվում է, որ խաղի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» ունեցել է դարպասը գրավելու 28 ռեալ պահ, սակայն դրանցից օգտագործել է միայն երեքը: Պեպ Գվարդիոլան այդ վիճակագրությունից հետո որոշել է հետաձգել ֆուտբոլիստներին խոստացած հանգստյան օրը: Նա հանդիպման հաջորդ օրը սաներին հրավիրել է մարզաբազա եւ տեսական պարապմունք անցկացրել՝ վերլուծելով հենց  «Ֆուլհեմի» հետ խաղը: Հավելենք, որ չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» վաղը սեփական դաշտում ընդունելու է ֆրանսիական «Լիոնին»: