Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փնտրում էին այն սարքերը, որոնցով գաղտնալսել էին մեր «անճարակ» պաշտոնյաներին». Ս. Հակոբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
yerevan-today-2

«Yerevan.today»-ի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով, ասաց «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը: «Խուզարկությունը սկսել են առանց իմ փաստաբանի, երբ որ փաստաբանը եկավ ներս չէին թողնում՝ պատճառաբանելով ուշանալու հանգամանքը: Հետո, ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո փաստաբանին ներս թողեցին»,-ասաց նա: Ըստ խմբագրի, նրանք փնտրում էին ոչ միայն նյութի շուտ տարածման ապացույցները, այլեւ այն սարքերը, որոնցով գաղտնալսել էին մեր «անճարակ» իրավական կառույցների ղեկավարներին: «Սա միտված է մեր օրինակով «դաս տալ» ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ: Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ սովետ միության տարիներից, որն իր գագաթնակետին հասավ 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանության գծից շեղվող լրատվամիջոցներ»,-ասաց նա: Սեւակ Հակոբյանը մանրամասնում է՝ տեսանյութի հղումը նրան ուղարկել են իր գործընկերները, նա պնդել է անմիջապես բեռնել եւ սղագրել: