Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անարդար է մեղադրել այս կամ այն ուժին՝ նախորդների հետ շփվելու համար. ՀՅԴ թեկնածու (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Cvvvvvvvvvvapture

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող  ՀՅԴ ցուցակում ընդգրկված  Դավիթ Հակոբյանը չի ընդունում, երբ  ավագանու թեկնածուները միմյանց նկատմամբ վատ են տրամադրված և քարոզարշավի ընթացքում սուր խոսքերով խոցում են իրար։ «Չէ՞ որ նույն քաղաքում ենք ապրում, այս ամենից հետո իրար տեսնելու ենք և բարևելու ենք։ Բոլորը ինչ որ ձևով շփման մեջ են եղել Հայաստանի նախորդ  իշխանությունների հետ, հիմա մի տեսակ անարդար է մեղադրել այս կամ այն ուժին դրա համար։ Սևի և սպիտակի՝ հասարակությանը բեւեռացնել չի կարելի»,-ասում է նա։ ՀՅԴ ավագանու թեկնածուն նշում է, որ իրենք տրանսպորտի լուծման համար մի շարք առաջարկներ ունեն։ «Մենք տարբեր լուծումներ ունենք։ Դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ առաջարկել էինք տրանսպորտի միասնական համակարգ, միասնական տոմսի գաղափարը։ Միակ տարբերակը նորմալ տենդեր հայտարարելն է, բացառել կաշառակերության փաստը, հնարավորություն տալ, որ Երևանի քաղաքացին նորմալ երթևեկի»,- ասում է նա։ Միևնույն ժամանակ Դավիթ Հակոբյանը նշում է, որ պետք է հաշվի առնել մյուս կողմին ևս։ «Հիմա այդտեղ հազարավոր վարորդներ կան, ովքեր աշխատում են, տուն են պահում։ Պետք է նրանց  էլ հաշվի առնել»,- ասում է նա։ Քաղաքապետարանում ավագանի ընտրվելու պարագայում ՀՅԴ-ի համար կարևոր է լինելու երևանցու սեփականության հարցը։ «Մինչև հիմա հանրային գերակա շահի անվան տակ ապօրինություններ են իրականացրել։ Երևանի կենտրոնի մասին օրենք պետք է ընդունվի, որ շինարարությունը արգելվի»,- նշեց Դավիթ Հակոբյանը։