Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողացել է բջջային հեռախոսը (տեսանյութ)

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Էրեբունի փողոցում տեղակայված սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 20:30-նն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր ուսապարկից հափշտակել է «Samsung Galaxy A7» ապրանքանիշի հեռախոսը՝ պատճառելով զգալի չափի՝ 250 000 ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։