Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախության օրը աննախադեպ ու տարբերվող կլինի. Էդուարդ Աղաջանյան

Հասարակություն
Eduard-Axajanyan

«Անկախության օրվա այս տարվա միջոցառումներն աննախադեպ և տարբերվող կլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Միջոցառումներն այս տարի կանցնեն «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, և միջոցառումների հիմնական կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը։ «Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ լինելու են փակ՝ երթևեկության համար։ Կարգախոսը շատ հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը, երբ յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է և ուղերձը հղվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն»։ Միջոցառումները լինելու են ներառական: Էդուարդ Աղաջանյանի խոսքով, եթե նախկինում արտիստների որոշ խումբ նման միջոցառումներին օգտվում էր ելույթ ունենալու մենաշնորհից, ապա այս տարի ելույթ կունենան նաև նոր դեմքեր: Այն բոլոր բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներառելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և մշակութային բոլոր շերտերը։ Սեպտեմբերի 21-ին Բաղրամյան 26-ում նույնպես ընդունելություն է սպասվում, որտեղ նույնպես անակնկալներ են սպասվում։ Օրվա միջոցառումների մեկնարկն ու ավարտը կտրվի Հանրապետության հրապարակում