Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ընտրությունների օրինականության երաշխավորներից  մեկը ես եմ. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Cfffapture

 «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քաղաքապետ դառնալուն պես կլուծի աղբահանության, տրանսպորտի խնդիրները, բնակֆոնդի հարցերը, կանաչապատում եւ այլն։ «Լույս» դաշինքի ծրագրային կետերն այսօր լրագրողներին ներկայացրեց Արտակ Զեյնալյանը։ «Կարեւոր  խնդիրն այն է, որ չկա համայնքային ընդհանուր մտածելակերպ, բացակայում է այն գիտակցությունը, որ պրոբլեմները համընդհանուր են, բյուջեն էլ՝ միասնական ։ Այս խնդիրն ենք ուզում լուծել։ Կարիք ունենք ավելացնելու միջոցները, որոնք ներդրվելու են ֆոնդեր։ Կան միջնաժամկետ, կարճաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր։ Առաջնային խնդիրը աղբահանությունն է։ Մենք մտնում ենք բակեր, գարշահոտություն է տիրում։ Մեզ չի բավարարում նաեւ ճարտարապետական տեսքը, որ այսօր կա։ Երեւան քաղաքում ներառական է լինելու կառավարումը։ Քաղաքացին պետք է անտարբեր չլինի եւ մասնակցի քաղաքացի խնդիրների լուծմանը»,- ասաց Զեյնալյանը։  Ըստ նրա՝ իրենց դաշինքն իրականացնում է պոզիտիվ  քարոզարշավ.«Մեր նպատակն էր հենց այս պոզիտիվ քարոզարշավում ընտրվել քաղաքապետ։ Մեր դաշինքի նախընտրական քարոզչական գույնը մանուշակագույնն է։ Մեր հարաբերությունները կառավարության հետ բարիդրացիական են եւ ես ընտրվելու եմ Երեւանի քաղաքապետ»,-անդրադառնալով վերջին շրջանում քարոզարշավի ընթացքում մրցակից թիմերի հետ ունեցած խնդիրներին, նշեց Արտակ Զեյնալյանը ։  «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն իրեն համարում է  Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների  օրինականության երաշխավորներից մեկը։ «Պետք է ընտրությունների արդյունքների նկատմամբ բարձր վստահություն լինի։ Հեղափոխության ձեռքբերումները պետք է կապիտալիզացնել, պետք է լինի բազմակարծություն, համերաշխություն, դա չի նշանակում միակուսակցական  կառավարում, նշանակում է հանդուրժողականություն, խոսքի ազատության հարգում, անմեղության կանխավարկածի հարգում։ Մենք պատրաստ ենք բանավեճի բոլորի հետ, առանձին-առանձին, ցանկացած ձեւաչափով պատրաստ ենք բանավեճի »,- ասաց պրն Զեյնալյանը։