Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ծանրորդները սկսեցին պատրաստվել աշխարհի առաջնությանը

Սպորտ
a1shtanga

Հայաստանի ծանրորդները սեպտեմբերի 13-ից սկսած ուսումնամարզական հավաք են անցկացնում Ուկրաինայի Կամինեց–Պոդոլսկ քաղաքում: Այդ մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:   Մեր պատվիրակները տեղի ծանրորդների հետ համատեղ կմարզվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը: Դրանից հետո հավաքականը կվերադառնա Երեւան, իսկ երեք օր անց կսկսի անցկացնել հաջորդ ուսումնամարզական հավաքը, Դավիթաշենի Օլիմպավանում, հոկտեմբերի 3-20-ը:   Ինչպես հայտնում է աղբյուրը, մեր հավաքականները պատրաստվում են 2018թ աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 1-11-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:   Հայատանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նախատեսել է առաջնություն տանել հետեւյալ ծանրորդներին. Տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ քաշային կարգ), Ժորժ Եղիկյան (81կգ), Հակոբ Մկրտչյան (89կգ), Արսեն Մարտիրոսյան (102կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109կգ), Գոռ Մինասյան (+109կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ): Կանայք՝ Իզաբելա Յայլյան (59կգ), Լիանա Գյուրջյան (76կգ), Տաթեւիկ Հակոբյան (87կգ) եւ Արփինե Դալալյան (+87կգ):