Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնայում» մտահոգված են ՈՒԵՖԱ-ի նոր ժամանակացույցով

Սպորտ
a1barcelona-17.09.

Վաղը կմեկնարկի ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլը:   Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, խաղերի նոր ժամանակացույցը դուր չի եկել մի շարք ակումբներին: Մասնավորապես, «Բարսելոնա» - ՊՍՎ հանդիպումը սկսելու է տեղի ժամանակով ժամը 19:00-ին: Իսպանիայի չեմպիոնը վախենում է, որ դրա պատճառով կարող է կորցնի երկրպագուներին եւ ստիպված խաղալ կիսադատարկ մարզադաշտում: Բանն այն է, որ Իսպանիայում աշխատանքային ժամը սովորաբար ավարտում է ժամը 18:00-ին, ուստի ֆուտբոլասերները շատ քիչ ժամանակ են ունենում ընթրելու եւ խաղին պատրաստվելու համար:   Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» տնային խաղերը սովորաբար նշանակում են երեկոյան ուշ ժամերին՝ 21:00-ին կամ 22:00-ին: