Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանցին գիտակից ընտրություն կանի. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Հասարակություն
Raffi-1

«Ես, որպես ավագ թեկնածու, այս ընտրություններում  իմ կրտսեր գործընկերներին ասել եմ, կոչ եմ արել,  որ զգույշ լինեն պետական ապարատի լծակների օգտագործումից, քանի որ դա կամա թե ակամա  մեծ գայթակղություն է»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն»  կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ եթե նախորդ իշխանությունների ժամանակ ընտրությունները ռեժիմի պահպանման խնդիրն էր, այս շրջանում՝ հեղափոխությունից հետո տարբեր է իրավիճակը: «Մենք համոզված ենք,  որ երևանցին գիտակից ընտրություն կանի: Ես կարծում եմ, որ մեզ անակնկալներ կմատուցի»,- ավելացրեց նա: Անդրադառնալով ընտրակաշառքներին և դրանց մասին շրջանառվող լուրերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մենք ոչ դատախազ ենք, ոչ ոստիկան, մեր գործառույթը չէ, ասել թե ո՞ր պետական պաշտոնյան կամ քաղաքական գործիչն է ասել  կամ արել մի բան, կամ օգտագործել է պետական լծակը թե ոչ»,-ասաց նա: Ավելին՝ տեսանյութով: