Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի խնդիրները լուծելու ներդրումային փաթեթներ ունենք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
bhk-1

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը Երևանի ավագանու ընտրություններին ներկայացրել է ոչ թե բարի ցանկությունների հրովարտակ, այլ Երևանի հիմնախնդիրները լուծելու կոնկրետ ներդրումային փաթեթներ: Այս մասին ասել է Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Ավանում քարոզարշավի ընթացքում: «Այսօր Երևանը թաղված է աղբի մեջ, կա խնդիրը լուծելու հնարավորություն՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող կազմակերպության հետ կնքվել է մի քանի հարյուր միլիոն դոլարանոց  ներդրումային ծրագիր, որով Երևանում աբղահանությունը մեգապոլիստներին վայել, ցիվիլ ձևով է  կազմակերլու, բացի այդ՝  աղբի վերամշակման գործարան է կառուցվելու», - հայտարարել է Զոհրաբյանը: Նրա խոսքով, ամբողջապես փոխելու են նաև Երևանի վերելակային տնտեսությունը: Զոհրաբյանը նշել է, որ վերելակների վերանորորգման հատկացվող գումարները տարիներ շարունակ գողացվել են: