Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեւին Մայերը ֆանտաստիկ ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Քաղաքականություն
a1rekord-17.09.

Ֆրանսիացի թեթեւ աթլետ Կեւին Մայերը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել բազմամարտում: Ֆրանսիացի թեթեւ աթլետը 81 միավորով գերազանցել է նախորդ ռեկորդակրին: Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարում նա վաստակել է 9126 միավոր, ինչը 81-ով բարձր է նախորդ ռեկորդից, որը 2015 թվականին Պեկինում սահմանել էր ամերիկացի Էշտոն Իտոնը: Մրցումների առաջին օրը Կեւին Մայերը վաստակել էր 4563 միավոր, ընդ որում նա 140 միավորով առաջ էր անցել հենց աշխարհի ռեկորդակրից: Երկրորդ օրը ֆրանսիացի աթլետը անձնական ռեկորդներ է սահմանել սկավառակի եւ նիզակի նետման մրցումներում, իսկ 1500մ վազքում 13 վայրկյան շուտ է հասել եզրագիծ եւ համաշխարհային ռեկորդ սահմանել: Կեւին Մայերը ներկայումս աշխարհի գործող չեմպիոնն է: Մինչ այդ նրա լավագույն արդյունքը եղել է 8834 միավորը, որը ցույց էր տվել 2016թ օլիմպիական խաղերի ժամանակ: Նա Ռիոյում գրավել էր 2-րդ տեղը՝ հետ մնալով հենց Էշտոն Իտոնից: