Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպել են ՀՀ և Արցախի արտգործնախարարները (տեսանյութ)

Պաշտոնական
15371648248169

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընգծեցին երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։ Կողմերը շեշտեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրեց Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: