Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը Քանաքեռ-Զեյթունում (տեսանյութ)

Հասարակություն
1-30

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝  Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, նախընտրական քարոզչությունն իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Քարոզարշավը մեկնարկեց «Հաղթանակ» զբոսայգու առջևից ժամը 17:00-ին և տևեց մինչև ուշ երեկո: Զարուհի Փոստանջյանը Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ քայլելով համայնքի փողոցներով, բակերով ու այգիներով՝  ողջունում էր քաղաքացիներին, ջերմ ու անկեղծ զրույցի բռնվում անցորդների, փողոցային առևտրով զբաղվող և այդ կերպ իրենց օրվա ապրուստը վաստակող մարդկանց հետ: Ավագանու թեկնածուները և քարոզչական խմբի անդամները համայնքի բնակիչներին իրազեկում էին կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթներին, ընդգծում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի քաղաքական մաքուր անցյալը, մայրաքաղաքը արդարությամբ, սրտացավությամբ և փորձառությամբ կառավարելու հմտությունը և պատրաստակամությունը: