Ադամու Աբդուլահին հաղթանակ պարգեւեց «Բանանցին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 8-րդ տուրի վերջին հանդիպումը:

Հանրապետության փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Հանդիպման միակ գոլը 68-րդ րոպեին հեղինակեց տանտերերի աֆրիկացի ֆուտբոլիստ Ադամու Աբդուլահին:

Այդ հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 13 միավոր, մեկով շրջանցեց «Փյունիկին» եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» վերջին չորս խաղերում երկրորդ պարտությունը կրեց եւ վաստակած 10 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում:

Առաջնության հաջորդ տուրը կկայանա սեպտեմբերի 22-ին եւ 23-ին: Մինչ այդ կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումները: