Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» եւ բարձրացավ 2-րդ տեղ

Սպորտ
a1ararat-1609

«Ալաշկերտի» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ փյունիկցիների առավելությամբ եւ ավարտվեց նրանց վստահ հաղթանակով: Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Պետրոս Ավետիսյանը, իսկ 34-ին Մաքսիմ Տրուսեւիչը կրկնապատկեց այն: Չորս րոպե անց «Արարատի» լեգիոնական Դմիտրի Մալյական 11մ հարվածով առաջին պատասխան գոլը խփեց: Հետագայում դաշտի տերերը նոր հաջողության չհասան, իսկ ահա հյուրերի կիսապաշտպան Դենիս Վոյնովը 51-րդ րոպեին երրորդ անգամ գրավեց արարատցիների դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվեց 3:1 հաշվով: «Փյունիկը» երկու անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը, վաստակեց 12 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արարատը», հակառակը, կրեց երրորդ անընդմեջ պարտությունը մնաց նախավերջին՝ 8-րդ տեղում: