Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները

Պաշտոնական
1-27

Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթան կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։

ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրեց Հայաստանըն տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգավումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնագերթություններն ու գերակայությունները։ 

Նույն օրը դեսպաններն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։