Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ անցկացրեց Դավիթաշեն և Աջափնյակ համայնքներում

Քաղաքականություն
41866271_335465527021647_470403vv7126780485632_n

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին,  նախընտրական քարոզարշավ անցկացրեց Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում:   Երևանի քաղաքապետի  թեկնածու  Զարուհի  Փոստանջյանը նախ պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետո սկսեց քայլերթը համայնքների կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով և շուկաներով: Բաժանվեցին քարոզչական նյութեր, մարդկանց իրազեկեցին նախընտրական  Ծրագրի մասին:  Դավիթաշեն վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում  Զարուհի  Փոստանջյանը  մտերմիկ  ու  անկաշկանդ  զրույց  ունեցավ  քաղաքացիների հետ, պատասխանեց նրանց մտահոգող հարցերին, լսեց խնդիրները:     Քաղաքապետի  թեկնածու Զարուհի Փոստանջյանը գալիս  է  ծառայելու  մեր հնամյա Երևանին ու երևանցիներին: Այսօր երևանցին ունի  բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ ապօրինություններից  և  կոռուպցիոն  գործարքներից տուժած երևանաբնակներ, աղարտված կոլորիտով քաղաք, որը նման է շինլաբիրինթոսի, անօթևաններ, փողոցներում տոննաներով աղբակույտեր, ամեն օր խցանվող փողոցներ, գործազրկություն և սոցիալական բազմաթիվ խնդիրներ... անհատնում  են  խնդիրները:   «Արդարության և  օրենք» կարգախոսի  ներքո  Զարուհի  Փոստանջյանը գալիս  է  իր  ողջ  ուժերն  ու  եռանդը  ներդնելու   թամանյանական, մշակութային, նորաշունչ  ու  ծաղկուն  քաղաք  ունենալու  այդ  մեծ  ու  նվիրական  գործին:  Անբասիր  անցյալ,  քաղաքական  համառ պայքար, անզիջում դիրքորոշումներ, սկզբունքայնություն և վճռականություն՝  ահա  այսպիսին  է  «Երկիր  Ծիրանի»  կուսակցության  առաջնորդ  և  քաղաքապետի  թեկնածու  Զարուհի  Փոստանջյանի  անցած ուղին:   Աջափնյակ վարչական շրջանում ևս քաղաքացիներն ընդգծված համակրանքով ու ջերմությամբ էին ողջունում «Երկիր Ծիրնաի»-ի նախագահին, մաղթում հաղթանակ գալիք ընտրություններում:     Այսպես անկոտրում, Արդարությունն ու Օրենքը անխախտ  սկզբունքներ  հռչակելով՝ Զարուհի  Փոստանջյանը  շարունակում  է  իր  քարոզարշավը:      Աջափնյակ վարչական շրջանում Զարուհի Փոստանջյանը Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի առջև կարճ ելույթ ունեցավ՝ նշելով, որ շատ կարևոր է մեր կյանքում Սողոմոն Թեհլերյանի գործը և խորհուրդը, ապա ընդգծեց, որ պատահական չէ, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիմնադրվել է հենց նրա կատարած գործողության օրը, որը բոլորիս գործողությունն էր: Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ հարգանքի տուրք մատուցելով՝ ասում ենք, որ մենք ժառանգներն ենք և պատժել գիտենք, պատժել և հասնել արդարության: