Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանի հարցազրույցը՝ Le Monde-ին. Հայ ժողովուրդը չի վստահում այս խորհրդարանին

Քաղաքականություն
nikolAJ-4

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական հեղինակավոր Le Monde-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ ժողովուրդը չի վստահում Հայաստանի գործող խորհրդարանին։ Հարցին, թե ինչ է հասցրել փոխել Փաշինյանը իր վարչապետության առաջին ամիսներին, նա պատասխանել է, որ մամուլն ավելի ազատ է, քան երբևէ, աննախադեպ պայքար է մղվում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ: «Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնյալներ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ, որոնք լինելու են մեր պատմության մեջ ամենաազատը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն այլ հեղափոխությունների, Թավշյա հեղափոխությանը չի հաջորդել տնտեսական անկում: Դիտարկմանը, որ խորհրդարանում շարունակում է մեծամասնություն մնալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը, Փաշինյանն ասել է, որ նախկին վարչակարգը ստիպված է զիջել։ «Հայ ժողովուրդը չի վստահում այս Ազգային ժողովին, և այն իսկապես մեր քաղաքական իրականության մռայլ կողմն է», - ասել է վարչապետը։ panarmenian.net