Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրհնված խաչեր՝ աչքի ուլունքների փոխարեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Աչքիուլունք

Խաչի տոնին ընդառաջ՝ Արարատյան հայրապետական թեմը յուրօրինակ ակցիա էր կազմակերպել: Երիտասարդներն օրհնված փոքրիկ խաչեր էին փոխանցում երթուղայինների վարորդներին: Պայմանն այսպիսին էր՝ եթե մեքենայում կար աչքի ուլունք կամ ցանկացած այլ սնահավատության առարկա, ապա խաչը տրամադրվում էր միայն դրանցից հրաժարվելու դեպքում: Երիտասարդները Մալաթիայի շուկայի կանգառներից մեկից նստում էին երթուղային, ապա խաչը փոխանցելով երկու կանգառից իջնում էին՝ նույն գործողությունը կրկնելով մի քանի անգամ, քանի դեռ օրհնված խաչերը չէին  վերջացել: Երիտասարդների խոսքով, վարորդները մեծ սիրով ընդունում էին դրանք, նրանցից մեկին էլ հանդիպել էր սնահավատ վարորդ, որից էլ հաջողվել էր վերցնել աչքի ուլունք: