Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կդիմի ՀՀ գլխավոր դատախազին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-GGdesign

-Երեկ հրապարակված տեսանյութը իրականության չի համապատասխանում,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ ավագանու ցուցակի 7-րդ համար Մարկոս Հարությունյանը: «Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ավարտից հետո՝ շարժվել ենք Պռոշյան փողոցով, որտեղ մեզ բառիս բուն իմաստով «փռեցին ասֆալտին»: Երկու րոպե ասֆալտին պառկեցնելուց հետո, երբ Ոստիկանությունն ավարտեց նկարահանումը՝ մեզ ազատ արձակեցին»: -Սա քաղաքական հետապնդում կամ որպես ճնշում չենք ընկալում, բայց գալիս ենք իրականում ավելի վատ եզրակացության,- ասաց կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համար՝ Պետրոս Ղազարյանը։ «Վարչական օրենսգրքում չկա արգելք շարասյունով երթեւեկելու: Տեսանյութից էլ պարզ է դառնում, որ զանցանք չի եղել: Մենք ցանկանում ենք դիմել ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի նրանք ստուգեն արդյոք Ոստիկանության գործողություններն իրավաչափ են»,-ասաց Պետրոս Ղազարյանը: -Պարոն Օսիպյան, մտածեք ինչ եք անում, ցանկացած հանձնարական պետք է անել սթափ,- հավելեց ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը: «Եթե օրենք էր խախտել ինչու եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո, ասել Մարկոս ջան, դու ազատ ես, կարող ես գնալ, որովհետեւ ձեզ պետք էր «ուժս ռոլիկ» նկարել՝ հանրության մեջ ահ ու սարսափ տարածելու համար»: