Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրեւներ

Քաղաքականություն
rain

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարարության հաղորդագրության՝  օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ի դեպ. «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին՝ +35.3 աստիճան»: