Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսահայ գեղանկարիչների գործերի ցուցադրություն Լիբանանում

Մշակույթ Պաշտոնական
liban

Լիբանանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հովանավորությամբ կազմակերպվեց ֆրանսահայ ականավոր գեղանկարիչներ Ժանսեմի, Գառզուի, Էդգար Շահինի, Շարթի և Ասսադուրի գործերի ցուցադրությունը: Միջոցառմանը ներկա էին պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Ֆրանսիայի դեսպան Բրունո Ֆուշեն: Նրանք արժևորեցին հայազգի արվեստագետների ուրույն ստեղծագործական ոճը, նվաճումները և ներդրումը: Իր խոսքում դեսպան Մկրտչյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որի լավագույն ապացույցը 2018թ. հոկտեմբերին գագաթնաժողովի հյուրընկալումն է Երևանում: