Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքը փոփոխվում է

Պաշտոնական
92560968

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը նիստում ներկայացրել է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ  Արկադի Ծատրյանը: Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն այն Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է: Ներկայացնելով հաջորդ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին » ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Արկադի Ծատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը ևս պայմանվորված է օրենքը Սահմանադրությանը  և Դատական օրենսգրքին համապատասխանեցնելով: Գլխադասային հանձնաժողովի անդամները դրական եզրակացությամբ առաջարկել են ԱԺ նիստի օրակարգում ընդգրկել: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին