ԲՀԿ-ն խոստանում է Երևանը վերադարձնել երևանցուն (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ավագանու թեկնածուներն այսօր քարոզարշավ են իրականացնում Նորք-Մարաշում։

Ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Արման Աբովյանը նշեց, որ ընտրական գործընթացը քաղաքականացնող թիմերը գալիս են ոչ թե Երևանի, այլ՝ իրենց թիմի խնդիրները լուծելու։

Քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք գալիս են Երևանը երևանցուն վերադարձնելու համար։