Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է ազգագրագետ Հարություն Մարությանին։

Մարությանն ստացել է 11 կողմ ձայն, իսկ թանգարանի նախկին տնօրեն Դայկ Դեմոյանը՝ 2։