Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում. պաշտպանական թիմ

Կարևոր լուրեր Պաշտոնական
Region-Captvvure

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը կարծիք հայտնեց, որ Քոչարյանի գործը, հայտնի գաղտնալսումներից հետո, չի կարող քննվել ՀՔԾ-ում։ Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը պատասխանեց Քչարյանի կողմից 6 մլն դոլարով «Կոնգրես» հյուրանոցն իրենով անելու մեղադրանքին։ Օրբելյանը նշեց, որ հյուրանոցը ձեռք է բերվել 2014-ին, երբ վաղուց արդեն Քոչարյանը որևէ պաշտոնի չէր։ «Երբ կլինի գործը, կներակայցնենք, չենք պատկերացնում, թե ինչ կաշառքի էպիզոդ կարող է լինել»,- ասաց փաստաբանը։ Գաղտնալսումները Քոչարյանի կամ իր փաստաբանների կողմից անելու մեղադրանքը հերքվեց։ «Իրականությանը չի համապատասխանում, անհեթեթությունները մեկնաբանման ենթական չեն»,- ասաց Օրբելյանը։ Տիգրան Աբգարյանի՝ հատուկ ջոկատայինի կողմից հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հայկ Ալումյանն ասաց. «Նման հայտարարություն անողը առնվազն պետք է կրակողի անունն իմանար։ Դեռ մեղադրանք չի առաջադրվել, չունեն ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է արել, բայց հայտարարություն են անում»։