Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուրը լուրջ խնդիրներ չունի եւ կպատրաստվի աշխարհի առաջնությանը. Գեւորգ Ալեքսանյան

Սպորտ
sport-artur-14.09.

Մեր ըմբիշը կփորձի չորրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու Վարշավայի միջազգային մրցաշարում իր սանը չի ներկայացել 3-րդ տեղի համար մենամարտին: «Մինչեւ մրցումները Արթուրը մեջքի եւ ձախ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: Եվրոպայի առաջնությունից հետո նա մարզումներին զուգահեռ բուժման կուրսեր էր անցնում: Վարշավայի մրցաշարին մասնակցեցինք, որպեսզի պարզեինք, թե որքանով է այդ կուրսերը օգուտ տվե, ինչպես նաեւ մրցումային տոնուսի մեջ մտնելու համար: Ավաղ, կիսաեզրափակիչ գոտեմարտում Արթուրի մոտ զգացնել տվեց մեջքի ցավը, որի պատճառով նա պարտվեց մրցակցին տուշեով: Այդ վնասվածքը չխորացնելու համար մենք հրաժարվեցինք 3-րդ տեղի համար մրցամարտից, քանի որ մեր նպատակն անպայման մեդալ նվաճելը չէր: Ցավոք, մենք ժամանակ չունենք բուժումը հանգիստ շարունակելու համար, քանի որ մեկուկես ամիս հետո կայանալուէ տարվա գլխավոր մրցաշարը՝ աշխարհի առաջնությունը: Արթուրը մարզումներից բացի ստիպված է անցնել նաեւ համապատախան բուժական կուրսեր: Առանց դրա հնարավոր չէ պատրաստվել աշխարհի առաջնությանը: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա համոզված եմ, որ նա լիովին պատրաստ կլինի առաջնությանը», - պարզաբանեց օլիմպիական չեմպիոնի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, ով նաեւ Արթուրի հայրն է: Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-28-ը, Բուդապեշտում: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը մրցաշարին պատրաստվելու համար ուսումնամարզումային հավաք կանցկացնի բելառուսական Ստայկիում, սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը: