Կօգտագործեմ իմ կապերը գումարներ բերելու համար. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Հերացի փողոցից: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր համակիրների հետ շրջեց հարակից շենքի բակերով եւ իրազեկեց կուսակցության ծրագրային դրույթների մասին՝ մետրոյի 4 նոր կայարանի բացում, աշխատատեղերի ստեղծում, ինտեգրացված տրանսպորտային համակարգ եւ այլն:

«Մենք առաջարկում ենք կրթության համար հատուկ ծրագրեր, մեր ապագան կախված է կրթությունից: Կոմունալ վարձերի գնի հետ կապված խնդիրները եւս մեր ուշադրության կենտրոնում են»,-ասաց նա:

Սոցիալապես անապահով խավի համար «Երկիր Ծիրանին» առաջարկում է սոցիալական բնակարաններ տրամադրել:

«Մեր քաղաքի բյուջեն արդար չի բաշխվում, առկա գումարներն արդար չեն օգտագործվել մեր քաղաքային իշխանությունների կողմից»:

«Կարճաժամկետ ծրագրերի համար Երեւանի ներկայիս բյուջեն բավարար է»,- ասում է  Զարուհի Փոստանջյանը:

«Իսկ երկարաժամկետ ծրագրերի համար կհամագործակցենք Եվրամիության եւ այլ դոնոր կազմակերպությունների հետ: Ես իմ կապերը կօգտագործեմ ներգրավելու լրացուցիչ միջոցներ, օրինակ աղբի մշակման գործարան կառուցելու համար»: